Երևանյան էլիտար շենքի բակում դի է հայտնաբերվել. shamshyan.com
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ այսօր ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 բարձրահարկ շենքի բակում տղամարդու դի կա:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են մոտ 30 տարեկան տղամարդու դի: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, ինչպես նաև մահվան հանգամանքները: Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, ինքնասպանություն, թե սպանություն, պարզ կլինի նախաքննության ընթացքում: Ըստ նախնական տեղեկությունների, մահացածը բնակվում էր նշված շենքի 14-րդ հարկում:
Դեպքի առնչությամբ Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ ոստիկանությունը դեպքի վերաբերյալ ահազանգ ստացել է:
«Քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 շենքից տղամարդ է ընկել»,- ասաց նա:










