Կիմ Չեն Ընը զբոսնել է գիշերային Սինգապուրով (տեսանյութ, լուսանկարներ)
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը երեկ երեկոյան ճանաչողական էքսկուրսիա է կատարել Սինգապուրով՝ մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում ունենալը, գրում է Daily Mail-ը։
Հայտնի է, որ զբոսանքը տևել է շուրջ երկու ժամ, Կիմ Չեն Ընն իր քրոջ՝ Կիմ Յո Չժոնի հետ այցելել է «Ծոցի մոտակա այգիներ» և Marina Bay Sands խաղային-հյուրանոցային համալիր։
Նշվում է, որ Հս․Կորեայի ղեկավարին ուղեկցել է նաև Սինգապուրի արտգործնախարար Վիվիան Բալակրիշնանը։ Վերջինս համատեղ լուսանկար է արել Կիմ Չեն Ընի հետ։
Հիշեցնենք, որ Սինգապուրում կայացել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի պատմական հանդիպումը։ Երկու երկրների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով փաստաթուղթ են ստորագրել։




















