Կիմ Չեն Ընը չի պատասխանել միջուկային զինաթափման մասին հարցերին և հրաժարվել է սինգապուրական կողմի տրամադրած գրչից
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն արհամարհել է երկրի միջուկային զինաթափման մասին լրագրողների հարցերը, հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Կիմ Չեն Ընին երեք անգամ հարցրել են, թե արդյոք նա կհրաժարվի միջուկային հրթիռներից, բայց նա չի պատասխանել հարցերին:
ТАСС-ի հաղորդմամբ՝ ԿԺԴՀ առաջնորդը նաև հրաժարվել է օգտագործել փաստաթղթերի ստորագրման համար սինգապուրական կողմի տրամադրած գրիչը: Դրա փոխարեն, նա վերցրել է այն գրիչը, որ նրան փոխանցել է իր քույրը՝ Կիմ Յո Չժոնը:
Երբ ԿԺԴՀ առաջնորդը նստել է սեղանի մոտ, նրան անմիջապես մոտեցել է նրա փոքր քույրը և նրան գրիչ է տվել: Կիմ Չեն Ընը չի դիպչել սեղանին դրված գրչին:
Կիմ Չեն Ընի և Դոնալդ Թրամփի պատմական հանդիպումը կայացել է Սենտոսա կղզում գտնվող Capella հյուրանոցում: Բանակցությունների արդյունքներով կողմերը փաստաթուղթ են ստորագրել:










