Ահաբեկիչները պատրաստվում էին Մելբուրնում պայթյունների շարք իրականացնել. Herald Sun
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի Մելբուրն քաղաքում ահաբեկիչները պատրաստվում էին մի շարք պայթյուններ իրականացնել: Այդ մասին հայտնում է Herald Sun-ը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչին:
Նահանգի ոստիկանության կոմիսարի օգնական Ռոս Գյունտերը պատմել է լրատվամիջոցին, որ երկրի սահմաններից դուրս գտնվող ԻՊ ահաբեկչական խմբավորման աջակիցները փորձել են անդամագրել մարդկանց՝ ապագայում հարձակումներ իրականացնելու համար:
Մարդիկ, սակայն, որոնց ահաբեկիչները փորձել են անդամագրել, գաղտնի գործակալներ են եղել, որոնք ստացած տեղեկությունները փոխանցել են իրավապահ մարմիններին:
Ստացած տվյալների համաձայն՝ ահաբեկչությունների համար թիրախներ պետք է դառնային տեսարժան վայրերը:
«Վիկտորիայի ոստիկանությունն ունի բոլոր միջոցները մարդկանց անվտանգությունն ահաբեկչությունից պաշտպանելու համար, և ես ընդգծում եմ, որ շատ անհանգստանալու կարիք չկա»,- ասել է Գյունտերը:










