Ֆլորիդայում պատանդ վերցված 4 երեխաներին մահացած են գտել (տեսանյութեր)
Նախօրեին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի բնակչի կողմից պատանդ վերցված բոլոր չորս երեխաները մահացած են հայտնաբերվել։ Ինչպես գրում է Orlando Sentinel պարբերականը, երեխաները եղել են 1, 7, 10 և 12 տարեկան։
Երեխաները պատանդ էին վերցվել Օռլանդոյում գտնվող բազմաբնակարան համալիրներից մեկում։
Իրավապահները դեպքի վայր էին ժամանել ընտանեկան բռնության մասին ահազանգի հիման վրա։ Հերի Լինդսին, ում փորձել են ձերբակալել, հրաձգություն է սկսել ու ծանր մարմնական վնասվածք հասցրել մեկ ոստիկանի։
Փոխհրաձգությունից հետո տղամարդը փակվել է բնակարանում՝ չորս երեխաների հետ միասին։ Այստեղ են ժամանել նաև ոստիկանության հատուկջոկատայիններ, որոնք փորձել են բանակցությունների մեջ մտնել նրա հետ։
Ըստ պարբերականի հայտնած տվյալների՝ հանցագործն, ի վերջո, ինքնասպանություն է գործել։
Տեսանյութերը կարող եք դիտել այստեղ։










