Փարիզի կենտրոնում տղամարդը պատանդներ է վերցրել

22:12 • 12.06.18

Փարիզի կենտրոնում տղամարդը երկու մարդու է պատանդ վերցրել և պահանջում է կապ հաստատել Իրանի դեսպանության հետ, որպեսզի ուղերձ փոխանցի ֆրանսիական կառավարությանը:

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ոստիկանական աղբյուրին:

Նշվում է, որ դեպքի վայրը շրջափակվել է ոստիկանների կողմից: Դեպքը տեղի է ունեցել Փարիզի 10-րդ շրջանում: Աղբյուրի տվյալներով՝ սկզբում տղամարդը երեք պատանդի էր վերցրել, սակայն պատանդներից մեկին հաջողվել է փախչել:

Մյուս երկուսի վրա տղամարդը բենզին է լցրել: Ոստիկանների հաղորդմամբ՝ նրա մոտ կեղծ զենք է գտնվում: Պաշտոնատար անձինք փորձում են բանակցություններ վարել նրա հետ: