Մենք դա կհիշենք. Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ Ռուսաստանի օրվա նախօրեին ԱՄՆ-ի պատժամիջոցների մասին
Ռուսաստանի ԱԳՆ-ը մեկնաբանել է երկրի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ-ի որոշումը՝ նշելով, որ դրանց արդյունքը զրոյական կլինի: Այդ մասին ասված է գերատեսչության կայքում, հայտնում է gazeta.ru-ն:
«Արդյունքն, ինչպես միշտ, կլինի զրոյական. Ռուսաստանին ստիպել փոխել միջազգային ասպարեզում իր քաղաքականությունը չի ստացվի: Բայց ամերիկյան քաղաքական գործիչները շարունակում են մնալ խաբկանքների գերի և մեր երկրի նկատմամբ ճնշում գործելու ամեն նոր անհաջող փորձով ցուցադրել սեփական անզորությունը»,- ընդգծել են ՌԴ արտգործնախարարությունում:
Գերատեսչությունում նաև ուշադրություն են դարձրել այն փաստին, թե երբ են սահմանվել նոր պատժամիջոցները:
«Մեր կողմից, իհարկե, մենք ուշադրություն ենք դարձրել, որ Վաշինգտոնի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու վերջին երկու որոշումները կայացվել են գլխավոր ազգային տոների՝ Հաղթանակի օրվա և Ռուսաստանի օրվա նախօրեներին: Մենք դա կհիշենք»,- նշել են նախարարությունում:










