Իսպանիայի արքայի փեսան ազատազրկման է դատապարտվել 5 տարի 10 ամիս ժամկետով

20:37 • 12.06.18

Իսպանիայի Գերագույն դատարանը թագավոր Ֆիլիպ VI-ի փեսային՝ Ինյակի Ուրգանգարինին, դատապարտել է 5 տարի 10 ամիս ժամկետով ազատազրկման:

Ինչպես տեղեկացնում է DW.com-ը, դատարանը վերջինիս մեղավոր է ճանաչել հարկային խարդախությունների և հասարակական հիմնադրամների միլիոնավոր եվրոների ոչ նպատակային օգտագործման գործով: Հետաքննության շրջանակներում պարզվել է, որ Ուրգանգարինն իր ընկերության միջոցով յուրացրել է միջոցառումների համար ստացված հոնորարները, որոնք այդպես էլ տեղի չեն ունեցել:

Նշվում է, որ Ուրգանգարինը կարող է խուսափել բանտարկությունից, եթե նրան համաներում շնորհի Իսպանիայի Սահմանադրական դատարանը, սակայն երկրի պատմության մեջ դեռևս նման համաներման դեպք չի եղել 5 տարուց ավելի ժամկետով դատապարտվածների համար:

50-ամյա Ինյակի Ուրգանգարինը, ով Պալմայի դուսքն է, Իսպանիայի թագավորի քրոջ՝ արքայադուստր Կրիստինայի ամուսինն է: Նա ղեկավարել է Nóos ոչ կառավարական կազմակերպությունը, որի գործառույթ էր աջակցել Իսպանիայում սպորտի զարգացմանը: Նախկինում պորֆեսիոնալ հանդբոլիստ Ուրգանգարինը 170 անգամ հանդես է եկել միջազգային մրցումներում՝ ելույթ ունենալով երկրի հավաքականի կազմում:

Ուրգանգարինի և արքայադստեր դեմ քրեական գործի հետաքննությունն անցկացվել է 2008 թվականից: 2017-ի փետրվարին Պալմա դե Մալյորկա քաղաքի դատարանը հանել է արքայադուստր Կրիստինայի դեմ ներկայացված մեղադրանքներն ամուսնուն աջակցելու գործով: