Վիճաբանություն-ծեծկռտուք Տավուշի մարզում, ծեծի է ենթարկվել Բերդի բժշկական կենտրոնի տնօրենը. Shamshyan.com
Հունիսի 11-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Տավուշի մարզում. տեղեկացնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 13։00-ի սահմաններում Տավուշ քաղաքի «Բերդ» բժշկական կենտրոնի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Տավուշ քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Ա.Մ.–ի և Երևան քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Վ. Հ.–ի միջև։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ Վ. Հ.–ի մի քանի անգամ հարվածներ է հասցրել Ա. Մ.–ի մարմնի տարբեր մասերին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մ. «Բերդ» բժշկական կենտրոնի տնօրենն է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:










