«Ռուսնե՛ր, առա՛ջ». Պուտինը հայտնվել է Charlie Hebdo-ի շապիկին (նկարազարդում)
Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի նոր համարի շապիկին է հայտնվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Շաբաթաթերթի նոր՝ 1351 համարի շապիկը հրապարակվել է Facebook-ում:
Ինչպես նշում է Lenta.ru-ն, շապիկը նվիրված է հունիսի 14-ին Ռուսաստանում մեկնարկող Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Թերթի նոր համարի գլխավոր ծաղրանկարում Վլադիմիր Պուտինը նստած է տանկի վրա, որն ուղղված է ֆուտբոլային դարպասին:
«Ռուսնե՛ր, առա՛ջ», - գրված է ծաղրանկարում:











