Նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Արցախի Հանրապետություն

09:46 • 13.06.18

Նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրավերով այսօր առավոտյան մեկնել է Արցախ:  

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Հիշեցնենք, որ սա ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի առաջին այցն է Արցախի Հանրապետություն։