36 կողմ, 17 դեմ ձայներով Ելիզավետա Դանիելյանը չընտրվեց ՍԴ դատարանի դատավոր
ՍԴ անդամի միակ թեկնածու առաջադրված Ելիզավետա Ռեմիկի Դանիելյանը չի ընտրվել Սահմանադրական դատարանի դատավոր. ներկայացնելով Սահմանադրական դատարանի անդամի ընտրության քվեարկության արդյունքները՝ հայտարարեց ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը:
Ըստ նրա, քվեարկությանը 105 պատգամավորից մասնակցել է 54-ը: Անվավեր է համարվել 1 քվեաթերթիկ, կողմ՝ 36, դեմ՝ 17:
«Այսպիսով ՍԴ դատարանի դատավորի թեկնածու Ելիզավետա Դանիելյանը չի ընտրվել»,-ասաց նա:
Նշենք, որ ընտրվելու համար անհրաժեշտ էր պատգամավորների 3/5-ի կողմ քվեն: Նիստի մեկնարկին «Ելք» և « Ծառուկյան խմբակցությունները հայտարարել էին, որ քվեարկությանը չեն մասնակցի:
Հիշեցնենք, որ Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը ներկայացրեց ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնակատար Երվանդ Խունդկարյանը:










