ԱԺ-ն ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և մի շարք այլ օրենքներ. ուղիղ

10:48 • 13.06.18

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ԱԺ-ի կողմից 96 կողմ քվեարկությամբ:

Նշենք, որ նախագծի հեղինակները նշել էին, որ փոփոխությունը պայմանավորված է կոնյակի և կոնյակի սպիրտ արտադրող մեծ և փոքր, ինչպես նաև ներմուծող ընկերության համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ, որը կապահովի բյուջե հավաքագրվող տարեկան մուտքերը:

ԱԺ-ն ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ: Նախագիծն ընդունվեց 91 կողմ քվեարկությամբ:

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 70 կողմ, 1 դեմ, 22 ձեռնպահ քվեարկությամբ:

ԱԺ-ն 95 կողմ քվեարկությամբ ընդունեց նաև «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ,

«Հաշտարարության մասին» օրենքի նախագիծը ևս ընդունվեց 93 կողմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ:

«Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ևս ընդունվեց 94 կողմ քվեարկությամբ:

ԱԺ-ն ընդունեց նաև սահմանադրական օրենքի նախագծեր պարունակող օրենքի նախագծերի փաթեթներ, որը պետք է ընդունվեր պատգամավորների թվի առնվազն 3/5-րդով:

«Տեղական հանրաքվեի մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթը, ինչպես նաև «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և կից ներկայացված փաթեթն ընդունվեց 96 կողմ քվեարկությամբ: