Նիկոլ Փաշինյանը «Լուժնիկի» մարզադաշտում հետևել է Մունդիալի բացման հանդիսավոր արարողությանը և անդրանիկ խաղին (լուսանկաներ)

22:04 • 14.06.18

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում ներկա են գտնվել ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու հետևել առաջնության առաջին խաղին, որում հանդիպել են Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականները: 

Աշխարհի առաջնության բացմանը ներկա են եղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և մի շարք այլ պետությունների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ:

Հիշեցնենք, որ Մունդիալի բացման խաղում տանտերերը վստահ հաղթանակ են տարել Սաուդյան Արաբիայի հավաքականի նկատմամբ՝ 5:0 հաշվով: