Բրյուսովի անվան պետհամալսարանի պահեստապետը մեղադրվում է մոտ 13 մլն դրամի գույք յուրացնելու մեջ. գործը դատարանում է

13:44 • 14.06.18

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պահեստապետը մեղադրվում է մոտ 13 մլն գույք յուրացնելու մեջ:

Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Համբերիկ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1983թ․ հուլիսի 1-ից աշխատելով «Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ կենտրոնական պահեստի պահեստապետ և հանդիսանալով նյութական պատասխանատու անձ՝ քրեական գործով չպարզված անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2012թ․ դեկտեմբերի 3-ից մինչև 2015թ. դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում յուրացրել է իրեն պատասխանատու պահպանման վստահված 1 մլն․950 հզր դրամ ընդհանուր արժողության գրենական և տնտեսական ապրանքներ։

Համբերիկ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ խոշոր չափի յուրացում:

Արարքը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործի նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ մակագրվելով դատավոր Դավիթ Հարությունյանին: