Նավաբեկություն Ինդոնեզիայի ափերի մոտ. կա 16 զոհ
Ինդոնեզական Սուլավեսի կղզու ափամերձ շրջանում տեղի ունեցած նավաբեկության հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով փրկարարների հայտարարությանը, ևս 55 մարդ փրկվել է: Ավելի վաղ հաղորդվում էր 13 զոհի մասին:
Փրկարարներից մեկը նշել է, որ ևս երկու մարդ անհետ կորած է համարվում, նրանց գտնելու ուղղությամբ տարվող որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Նրա խոսքով՝ որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել էին գիշերվա ժամերին և կշարունակվեն ուրբաթ առավոտյան:
Երկրի տարերային աղետների հետևանքների վերացման հարցերով ծառայության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ նավաբեկությունը տեղի է ունեցել Հարավային Սուլավեսի նահանգի վարչական կենտրոն հանդիսացող Մակասար քաղաքի մոտակա ջրերում:










