ԱԺ-ն կողմ քվեարկեց «2017թ. պետբյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությանը
Ազգային ժողովում տեղի ունեցավ խորհրդարանական հերթական քառօրյայի երրորդ նիստը: Գրանցվել էր 89 պատգամավոր:
Նիստի մեկնարկին նախ քվեարկության դրվեց նախորդ օրը քննարկված հարցը՝ Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը, որին կողմ քվեարկեց 65 պատգամավոր, դեմ՝ 23։
Հունիսի 13-ին կայացած նիստի ընթացքում Ազգային ժողովը քննարկել էր նաև Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017թ. գործունեության մասին հաղորդումը, որը խորհրդարանն ի գիտություն է ընդունել:










