Մերձմոսկովյան շրջանում ինքնաթիռը սխալմամբ մոտ 40 տոննա ջուր է լցրել ՃՈ աշխատակիցների վրա (տեսանյութ)

13:17 • 14.06.18

ՌԴ Մոսկվայի մարզի Նոգինսկ քաղաքում ԱԻՆ-ի Իլ-76 ինքնաթիռը մոտ 40 տոննա ջուր է լցրել հերթապահող ՃՈ աշխատակիցների վրա: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է «Россия 24»-ի YouTube-ի ալիքում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել ցուցադրական թռիչքի ժամանակ: Ինքնաթիռի անձնակազմը պետք է ջուրը լցներ անտառի վրա, սակայն ջրի ուժեղ հոսքը թափվել է ճանապարհի վրա՝ այն հատվածում, որտեղ գտնվել են ՃՈ աշխատակիցների ավտոմեքենաներն ու տեսուչը:

Նշվում է, որ տեղի ունեցածը նկարահանել է միջադեպի պահին ավտոմեքենայում նստած հերթապահը: Տեսանյութից կարելի է ենթադրել, որ իրավապահները հումորով են մոտեցել իրավիճակին. կադրում լսվում է նրանց ծիծաղը: