Ռուսաստանի եկեղեցիներից մեկում կոստյումով տղամարդու կմախք է հայտնաբերվել
ՌԴ Չելյաբինսկի մարզի Վերխնեուրալսկ քաղաքի եկեղեցու նկուղում կոստյումով տղամարդու կմախք է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Ura.ru-ն՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեին:
Նշվում է, որ այն գտել են վերանորոգման աշխատանքների ժամանակ՝ երկու մետր խորության վրա: Կմախքի կոստյումից եզրակացրել են, որ սա եկեղեցու ծառայողի դի չէ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ տղամարդու հասակը մոտ 1.90 սմ է: Նախնական տվյալների համաձայն՝ սա Չելյաբինսկի մարզում հայտնի վաճառական Վասիլի Գոգինն է, սակայն ավելի ուշ ենթադրել են, որ ռեպրեսիաների տարիներին գնդակահարված տղամարդը չէր կարող թաղվել այդ վայրում:
Քրեական գործ հարուցելու մասին վերջնական որոշումը կկայացվի՝ հիմնվելով դատաբժշկական փորձաքննության վրա՝ տղամարդու մահվան հանգամանքները պարզելուց հետո:










