Թրամփը շնորհավորել է իր կուսակից Դենի Թարխանյանին՝ Նևադայում տարած հաղթանակի կապակցությամբ

14:44 • 14.06.18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է իր համակուսակից քաղաքական գործիչ և ձեռնարկատեր Դենի Թարխանյանին՝ Նևադա նահանգում ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախնական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ:

«Շնորհավորում եմ Դենի Թարխանյանին՝ Նևադայում Հանրապետական կուսակցության նախնական ընտրություններում գրանցած մեծ հաղթանակի կապակցությամբ: Դենին քրտնաջան աշխատել է և հասել հիանալի արդյունքի: Հաջողություն եմ մաղթում նոյեմբերին»,- գրել է Թրամփը Twitter-ի իր էջում:

Իր հերթին, հայտնի բասկետբոլի մարզիչ Ջերի Թարխանյանի որդին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին՝ նշելով, որ իրենք քրտնաջան աշխատում են նոյեմբերին հաղթանակ տանելու համար։ Նշենք, որ նոյեմբերին ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ են կայանալու։