Թրամփն իր ծննդյան օրվա առթիվ ազատ օր է վերցրել

09:55 • 14.06.18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ծննդյան օրվա առթիվ որոշել է հանգստանալ ու ազատ օր է վերցրել, գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան հրապարակած օրակարգին։

«Հրապարակային միջոցառումներ նախագահի մոտ նախատեսված չեն», - գրված է օրակարգում։

Թրամփը հանգստացել է նաև չորեքշաբթի՝ Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ պատմական հանդիպումից վերադառնալուց հետո։

Այսօր Թրամփը դառնում է 72 տարեկան։ Նա ԱՄՆ նախագահի պաշտոնում երբևէ ընտրված ամենատարեց մարդն է։ Նախագահ ընտրվելու ժամանակ Թրամփը եղել է 70 տարեկան, սա նախագահի պաշտոնում նրա երկրորդ ծննդյան օրն է։