Կառավարության որոշմամբ Աղվան Հովսեփյանն ազատվեց պաշտոնից 

12:46 • 15.06.18

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց Աղվան Հովսեփյանին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին որոշման նախագիծը:

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հանդիպում էր ունեցել Քննչական կոմիտեի աշխատակազմի հետ և շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի, արտագերատեսչական, անկախ քննչական մարմնի կայացման ուղղությամբ իրականացրած աշխատանքների համար և տեղեկացրել  հրաժարական ներկայացնելու իր որոշման մասին։

«Հետադարձ հայացք գցելով անցած 4 տարիների վրա՝ տեսնում ու համոզվում եմ, որ զգալի համագործակցված աշխատանք է կատարվել։ Մենք, ամենակարևորը, ստեղծել ենք, հիմնադրել այսօր, արդեն իսկ, բոլորի համար կայացած ՀՀ քննչական կոմիտեն. դա մեր ընդհանուր աշխատանքի արդյունքն է: Մաղթում եմ Քննչական կոմիտեի նոր ղեկավարությանը հաջողություններ»,-ասել էր նա։