Մակրոնը մտադիր է ֆրանսերենը ԵՄ-ի հիմնական լեզու դարձնել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է ֆրանսերենը Եվրամիության հիմնական լեզու դարձնել, հայտնում է The Wall Street Journal-ը:
Լրատվամիջոցի տվյալներով՝ այդ քայլը մշակվում է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին բանակցությունների ֆոնին:
Մակրոնը կոչ է արել վերադառնալ մինչև 1973 թվականը գոյություն ունեցող կարգերին, երբ հենց ֆրանսերենն էր հիմնական լեզուն թղթաբանությունում:
Նրան այդ հարցում աջակցում է Եվրամիությունում երկրի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Լեգլիզ-Կոստան, որը հրաժարվել է ապրիլին մասնակցել անգլերեն անցկացվող բյուջեի հարցերով խորհրդակցությանը:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը նույնպես աջակցում է Ֆրանսիայի իշխանությունների գաղափարին: Իր պաշտոնական հայտարարությունները նա արդեն ֆրանսերեն կամ գերմաներեն է անում:










