Մեգան Մարքլը փոխել է ոճը՝ թագուհուն հաճոյանալու համար

23:20 • 15.06.18

Արքայազն Հարիի կինը՝ նախկին դերասանուհի Մեգան Մարքլը, սկսել է միատոն և բաց գույնի զգեստներ կրել:

Ինչպես գրում է Lenta.ru-ն, թագավորական աղբյուրների տվյալներով՝ Սասսեքսի դքսուհին իր սիրելի սև և մուգ կապույտ գույները փոխարինել է կրեմագույնի և թույլ վարդագույնի՝ այդպիսով իր հարգանքն արտահայտելով Էլիզաբեթ Երկրորդ թագուհու նկատմամբ:

«Մեգանն սկսել է այլ կերպ հագնվել: Նախկինում նա դասական և կոպիտ ոճ ուներ: Այժմ սկսել է չեզոք գույներ կրել», - մեկնաբանել է բրիտանական Sky հեռուստաալիքի հաղորդավար Լիզի Զիտան՝ նշելով, որ Մեգանն ապագայում հնարավորություն կունենա ցուցադրելու իր ոճը ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ: