Ամերիկացին 18 տարի վիճակախաղում նույն թվերն է օգտագործել ու վերջապես 2 մլն դոլար շահել

11:33 • 15.06.18

Ամերիկյան Այդահո նահանգի բնակիչ Մայքլ Թրենը 18 տարի շարունակ վիճակախաղում օգտագործել է միևնույն թվերի կոմբինացիան, ինչի արդյունքում ջեքփոթ է շահել, հայտնում է UPI-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ տղամարդը, գնելով Powerball վիճակախաղի հերթական տոմսը, չի դավաճանել իր սովորությանն ու օգտագործել է նույն թվերը՝ շահելով 2 մլն դոլար:

Նշվում է, որ Թրենին միլիոնատեր դարձրած թվային կոմբինացիան հետևյալն է՝ 06-10-15-25-36:

Հայտնի է, որ հաջողակ ամերիկացին մտադիր է շահած գումարով մարել տան վարկը։