ՌԴ-ի, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման մասին վաղ է խոսել. Պեսկով

14:11 • 15.06.18

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման մասին, հայտնում է ТАСС-ը:

«Դեռ վաղ է այդ մասին խոսել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը լրագրողներին:

Պեսկովը մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ հինգշաբթի Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծանոթացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Դա առաջին ծանոթությունն էր, դեռ վաղ է խոսել ինչ-որ շարունակության մասին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը: