Կոլորադոյում անհայտ անձը կրակ է բացել մանկական ատամնաբուժական կլինիկայի բակում, կան տուժածներ (տեսանյութ, լուսանկարներ)

09:37 • 15.06.18

ԱՄՆ Կոլորադո նահանգում անհայտ անձը կրակ է բացել մանկական ատամնաբուժական կլինիկաներից մեկի մոտակայքում, միջադեպի հետևանքով տուժել է 4 մարդ, նրանց թվում՝ 2 երեխա, փոխանցում է Denver Post պարբերականը։

Հայտնի է, որ դեպքը տեղի է ունեցել Ուեսթմինսթեր շրջանում, անհայտ տղամարդը կրակահերթ է բացել բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիի տարածքում, այնուհետև փախուստի է դիմել մեքենայով։ 

Որոշ լրատվամիջոցներ հայտնում են կասկածյալի ձերբակալման մասին։ Ըստ CBS-ի՝ դեպքից ժամեր անց ոստիկաններին հաջողվել է դուրս գալ մեքենայի հետքի վրա ու ձերբակալել կասկածյալին։ Սակայն ոստիկանությունից նշել են, որ «դա անձ է, ում իրենք հարցեր ունեն տալու», և եթե նա դառնա գործով գլխավոր կասկածյալը՝ նրա անունն անպայման կհրապարակվի։

Տուժածների առողջական վիճակի մասին տվյալներ դեռևս չեն հրապարակվում, հայտնի է, որ բոլորը հոսպիտալացվել են։  

 

 




Law enforcement officials confer outside the Cedarwood Square Office Complex near 80th Ave. and Sheridan Blvd. in Westminster, Colorado on Thursday afternoon, June 14, 2018.

Law enforcement officials confer outside the Cedarwood Square Office Complex near 80th Ave. and Sheridan Blvd. in Westminster, Colorado on Thursday afternoon, June 14, 2018.

Law enforcement officials confer outside the ...

Law enforcement officials confer outside the ...

Law enforcement officials work the scene ...