Ճապոնիայում Սակուրաձիմա հրաբուխը 4.7 կմ բարձրությամբ ծխի ու մոխրի սյուն է արտանետել

09:31 • 16.06.18

Ճապոնիայի Կյուսյու կղզում գտնվող Սակուրաձիմա հրաբուխը 4.7 կմ բարձրությամբ ծխի ու մոխրի սյուն է արտանետել: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Ճապոնիայի օդերևութաբանական ծառայությանը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ տեղական ժամանակով ժամը 07:20-ին օդերևութաբանները «պայթուցիկ բնույթի» ժայթքում են արձանագրել: Մասնագետները շարունակում են հետևել հրաբխին:

Նշվում է, որ տարածաշրջանում գործում է վտանգի երրորդ մակարդակը՝ 5 հնարավորից: Սա ենթադրում է լեռանը մոտենալու և բարձրանալու արգելք: Մասնագետները կոչ են անում հատուկ զգուշություն ցուցաբերել հրաբխից երկու կմ շառավղով, քանի որ հնարավոր են հրաբխային քարերի ու լավայի արտանետումներ: