ԱԱԾ-ն հատուկ գործողություններ է իրականացնում Էջմիածնում, այդ թվում՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ամառանոցում

11:20 • 16.06.18

Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում է Էջմիածին քաղաքում:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը:

Հարցին, թե արդյոք ԱԱԾ–ն գործողություններ է իրականացնում նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում, Սամսոն Գալստյանն ասաց.«Այս պահին Էջմիածին քաղաքում Ազգային անվտանգության ծառայությունը գործողություններ է իրականացնում և ոչ միայն Մանվել Գրիգորյանի ամառանոցում»:

Սամսոն Գալստյանը հայտնեց, որ ԱԱԾ-ի հատուկ գործողությունների մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի:

 

ԱԱԾ-ն հատուկ գործողություններ է իրականացնում Էջմիածնում, այդ թվում՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ամառանոցում