Թրամփը մեկնաբանել է G7-ի ժամանակ արված լուսանկարը, որը մեծ տարածում է գտել համացանցում (լուսանկարներ)

10:17 • 16.06.18

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում մեկնաբանել է Կանադայում «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի ժամանակ արված լուսանկարը, որը հայտնի է դարձել անդամ երկրների առաջնորդների դեմքի արտահայտությունների շնորհիվ։


Լուսանկարում, որն արագորեն տարածվել է սոցցանցերում, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խիստ հայացքով նայում է սեղանի շուրջ նստած և ձեռքերը ծալած Թրամփին։ Մերկելի կողքին հավաքվել են եվրոպացի առաջնորդները, իսկ ամերիկացի առաջնորդի կողքին կանգնած է նրա խորհրդական Ջոն Բոլթոնը։ Նրանց միջև կանգնած է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն։ Միևնույն ժամանակ, պատկերված բոլոր առաջնորդներից նստած է միայն ԱՄՆ նախագահը։


«Ես հիանալի հարաբերություններ ունեմ Անգելա Մերկելի հետ, սակայն կեղծ լրատվամիջոցները ցույց են տալիս միայն բանակցային գործընթացից վատ լուսանկարներ, որի ժամանակ ես խնդրում եմ բաներ, որոնց մասին չէր խնդրի ԱՄՆ և ոչ մի այլ նախագահ»,- գրել է ամերիկացի առաջնորդը։


Աս գրառումը նա ուղեկցել է նաև այլ լուսանկարներով, որոնցում Մերկելն ու Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն ժպտում են։


G7 գագաթնաժողովն անցկացվել է Քվեբեկում հունիսի 8-9-ը։ 

 

 

Embedded

Embedded

Embedded

Embedded