Ռոնալդուն վերադարձել է Մադրիդ

10:56 • 14.07.18

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերադարձել է Մադրիդ, որպեսզի հավաքի իրերն ու լուծի Մադրիդում մնացած անձնական հարցերը:

 

Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն: Ռոնալդուն մի քանի օր է ինչ «Յուվենտուսի» Ֆուտբոլիստ է: Երկուշաբթի օրը նա պաշտոնապես կներկայացվի թուրինյան ակումբում: Հենց նույնց օրը նա կանցնի բուժզննում:

 

Ռոնալդուն «Ռեալում» էր հանդես գալիս 2009 թվականից, նրա տրանսֆերը «Յուվենտուսի» համար արժեցել է 112 մլն եվրո: