ԵՄ-ն կսկսի արգելափակել Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները

18:04 • 06.08.18

ԵՄ-ն օգոստոսի 7-ից կսկսի արգելափակել Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների գործողությունը: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Մինա Անդրեևան Twitter-ի իր էջում:

Բրյուսելում այդ քայլը բացատրել են Թեհրանի հետ բիզնես վարող եվրոպական ընկերությունները պաշտպանելու ցանկությամբ:

Հուլիսին Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները հավանության են արժանացրել «Արգելափակող օրենսդրական ակտում» փոփոխությունները, որոնք անվավեր է ճանաչում Եվրոպայի տարածքում Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները: Բացի այդ դրանցով արգելվում է ԵՄ-ում գտնվող ընկերներին խզել Իրանի հետ հետ գործնական կապերը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Միացյալ Նահանգները վերականգնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը:

Պատժամիջոցները վերաբերում են Իրանի կառավարության բարձրաստիճան անդամներին, ինչպես նաև իսլամական պետությունից մի շարք ապրանքնեի արտահանմանն ու ներկրմանը: Ամերիկյան պատժամիջոցներն արգելում են գրաֆիտի, ալյումինի, պողպատի, ածուխի, ծրագրային ապահովման ներկրումն Իրան: Դրանք նաև վերաբերում են Իրանի ավտոարդյունաբերությանը, իրանական գորգերի ու մթերքների ներկրմանն ԱՄՆ:

Պատժամիջոցները չեղարկվել էին 2015թ. Իրանի ու «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրի արդյունքում: Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընթացիկ տարվա մայիսին հայտարարել է միջուկային համաձայնագրից դուրս գալու ու նախկին պատժամիջոցներն Իրանի նկատմամբ վերականգնելու մասին: