Մերկելը Բաքվում կքննարկի ԵՄ գազի մատակարարման ծավալների ավելացման հարցը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ օգոստոսի 25-ին Ադրբեջան կատարելիք այցի շրջանակում քննարկվելիք կարևորագույն հարցերից մեկն է լինելու Կասպից ծովից դեպի Եվրոպական Միություն բնական գազի մատակարարման ծավալների ավելացումը, հայտնում է Financial Times-ը՝ Գերմանիայի կառավարությունում աղբյուրի հղումով:
Նրա փոխանցմամբ՝ պաշտոնական Բեռլինը զգալի հետաքրքրություն ունի «Հարավային գազային միջանցք»-ի նկատմամբ, որով գազը «Շահ Դենիզ» հանքավայրից Թուրքիայի տարածքով կհասցվի Եվրոպա:
Աղբյուրը մանրամասնում է, որ Գերմանիան կցանկանար նաև տվյալ գազատարի միջոցով թուրքմենական ու իրանական գազ ստանալ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 40 մլրդ դոլար արժողությամբ «Հարավային գազային միջանցք»-ը գործարկել է ընթացիկ տարվա մայիսի 29-ին:










