Վաշինգտոնը մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

05:29 • 14.09.18

ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիք Փերին հաստատել է, որ Վաշինգտոնը մտադիր է հավելյալ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի էներգետիկայի ոլորտի և «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման նախագծի դեմ, գրում է Lenta.ru-ն՝ РИА Новости-ին հղումով:

Հարցին, թե կսահմանվեն արդյոք հավելյալ պատժամիջոցներ գազատարի կառուցումը շարունակելու դեպքում և նախատեսվում են արդյոք նոր պատժամիջոցներ էներգետիկայի ոլորտի դեմ, Փերին դրական է պատասխանել՝ նշելով, պատասխանն ընդհանուր է ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ հարցի համար:

Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, միևնույն ժամանակ ԱՄՆ ֆինանսների նախարարի օգնական Մարշալ Բիլինգսլին հայտարարել է, որ Վաշինգտոնը դիտարկում է նաև ռուսական «Սուխոյ» ընկերության դեմ պատժամիջոցների սահմանման հավանականությունը, քանի որ իրենք «անհանգստանում են, որ նրանց ինքնաթիռները կարող են օգտագործվել, օրինակ, Սիրիայում անմեղների դեմ քիմիական հարձակման համար»: