Ալիևը և Էրդողանը բանակցություններ են անցկացրել Բաքվում

15:23 • 15.09.18

Բաքվում պաշտոնական հանդիպման արարողությունից հետո կայացել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները: Այդ մասին հայտնում է minval.az-ը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու:

Հայտնի է, որ նրա պատվիրակության կազմում է պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։