Գվատեմալայում հրաբխի ժայթքման ֆոնին հզոր երկրաշարժ է տեղի ունեցել
Գվատեմալայում սկսվել է Ֆուեգո հրաբխի ժայթքումը, որի ֆոնին ուրբաթ՝ հոկտեմբերի 13-ին, երկրում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է РИА Новости-ն:
Գվատեմալայի տարերային աղետների հետևանքների վերացման հարցերով ազգային վարչության տվյալներով՝ 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել է Էսկուինտլա դեպարտամենտում: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև երկրի հարավային հատվածում և մայրաքաղաք Գվատեմալայում:
Երկրաշարժի հետևանքով զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվել:










