ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը. Գալուստ Սահակյան

11:56 • 24.10.18

Ազգային  ժողովի ՀՀԿ  խմբակցությունը դեմ է քվեարկելու վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը։

«Նախապես ինչ ասել ենք, այսօր դա էլ անելու ենք, ոչ ոք չի կարող  հանրապետականներին ցուցում տալ, թե ինչ ենք անելու», - շեշտեց նա։

Հիշեցնենք՝ այսօր խորհրդարանի հերթական նիստի օրակարգում  ներառված է վարչապետի ընտրության հարցը, «Ելք» խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը՝ նրան  չընտրելու  առաջարկով:

Անդրադառնալով ԸՕ փոփոխությունների հարցով արտահերթ նիստին մասնակցելուն՝  Գալուստ Սահակյանն  ասաց, որ  ամեն  ինչ կախված է  նրանից, թե արդյոք կքննարկվեն  և կընդունվեն  քաղաքական ուժերի առաջարկությունները: