Սորոսի որդին ու Քլինթոնն իրենց ուղարկված ռումբերի համար մեղադրել են Թրամփին

13:46 • 25.10.18

Վերջին մի քանի օրվա ընթացքում անհայտ անձինք պայթուցիկներով փաթեթներ են ուղարկել միլիարդատեր Ջորջ Սորոսին, ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոյին, ինչպես նաև CNN-ի խմբագրություն, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ այս ամենի հետևում ազգայնականներն են:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Սորոսի որդին՝ Ալեքսանդր Սորոսը, հետաքրքրական է համարում այն հանգամանքը, որ ռումբերն ուղարկվել են ամենակարկառուն դեմոկրատներին, նրանց աջակիցներին, որոնք ակտիվ քննադատում են Հանրապետական կուսակցությունը ներկայացնող նախագահ Դոնալդ Թրամփին:

 

George Soros' son hit out at the president and former KKK leader in a new op-ed for the New York Times , titled 'The Hate That Is Consuming Us'

 

Հիշեցնենք, որ առաջին պայթուցիկը երկուշաբթի հայտնաբերվել էր Սորոսի առանձնատան փոստարկղում: Երկու օր անց նույն պայթուցիկներից հայտնաբերվել էին Քլինթոնի, Օբամայի, Կուոմոյի, Բայդենի փոստարկղերում:

 

A bom was sent to former President Barack Obama's Washington DC office on Wednesday morning  A bomb was also found at the New York home of Hillary and Bill Clinton on Tuesday night

 

«Սրանք ամերիկյան ժողովրդավարության համար լուրջ սպառնալիք են: Թրամփի՝ նախագահ դառնալուց հետո իրավիճակը շատ է վատացել: Նրան աջակցում են սպիտակ ազգայնականները, որոնք հակասեմականություն են քարոզում ու ատում են մեզ»,-ասել է Ալեքսանդր Սորոսը:

Մինչդեռ Հիլարի Քլինթոնը, առանց Թրամփի անունը նշելու, ևս ակնարկել է, որ հարձակման հետևում կանգնած են իրենց ամենամեծ ընդդիմախոսները:

«Ամերիկայի պառակտումն անընդունելի է»,-ասել է նա:

Ինքը՝ Թրամփը, հայտարարել է, որ այս հարցով անպայման հետաքննություն կանցկացվի՝ մեղավորներին պարզելու համար: