«Սիբիրյան վերարկո՞ւ». Մերկելը ռուսերենով հարց է տվել Պուտինին (տեսանյութ)

12:03 • 28.10.18

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ռուսերենով հարց է տվել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին նրա կրած վերարկուի վերաբերյալ:

«Սիբիրյան վերարկո՞ւ»,-հետաքրքրվել է Մերկելը՝ տեսնելով ինչպես է Պուտինը կոճկում վերնահագուստը:

Ինչպես նշում է ria.ru-ն, ՌԴ նախագահը բացասական պատասխան է տվել, սակայն նշել է, որ շատ է սիրում Սիբիրը:

Համապատասխան տեսանյութն արվել է Ստամբուլում, որտեղ սիրիական հակամարտության կարգավորման հարցով հանդիպում է տեղի ունեցել Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների միջև:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: