Ինդոնեզիայում 181 ուղևորով ինքնաթիռն ընկել է ծովը. տարվում են որոնողական աշխատանքներ (լուսանկար, տեսանյութ)
Lion Air ավիաընկերության Boeing 737 MAX 8 օդանավը Ջակարտայի օդանավակայանից մեկնելուց 13 րոպե անց անհետացել է ռադարների էկրանից, ավելի ուշ հաղորդվել է, որ այն ընկել է ծովը՝ Ճավա կղզու արևմտյան ափերի մոտ, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Օդանավն ուղևորվում էր ինդոնեզական Պանկալպինանգ քաղաք:
Lion Air ավիաընկերությունը հաստատել է իր օդանավի կործանման մասին լուրը: Ըստ ավիաընկերության՝ օդանավում գտնվել է 181 ուղևոր և անձնակազմի 4 անդամ:
Lion Air-ից հայտնել են նաև, որ կործանված ինքնաթիռն արտադրվել է 2018 թվականին և ավիաընկերության օդանավերի պարկը համալրել օգոստոսի 15-ին:
Օդանավի հրամանատարն է եղել Բհավյե Սունեյան, որը որպես օդաչու ունի 6.000 ժամ թռիչքի փորձ:
Captain Bhavye Suneja pilot Lion Air #JT610.
— Balqis Sidiqia (@BalqisSidiqia) October 29, 2018
The pilot and co-pilot of the plane had a combined total of 11,000 hours flying time. pic.twitter.com/OrsgqygC8p
Կործանումից առաջ անձնակազմն օդանավակայան վերադառնալու մասին է խնդրել:
Found plane debris at crash site. Lion Air JT 610 #lionairJT610 #JT610 pic.twitter.com/TRDm0yjCje
— Kondektur Bus™ (@kondekturbus_) October 29, 2018
Համացանցում է հայտնվել ծովում օդանավի բեկորների որոնման տեսանյութը, որը կարող եք դիտել այստեղ:










