Ինդոնեզիայի ափերի մոտ ուղևորատար օդանավի կործանման հետևանքով ողջ մնացածներ չկան. ինդոնեզացի պաշտոնյա (լուսանկարներ, տեսանյութ)
Ինդոնեզիայի ափերի մոտ ուղևորատար օդանավի կործանման հետևանքով ողջ մնացածներ չկան, գրում է gazeta.ru-ն՝ Ինդոնեզիայի արտակարգ պատահարների հաղթահարման հարցերով ազգային գործակալության ներկայացուցչին հղումով:
Օդանավում, ըստ վերջին տվյալների, գտնվել է 189 մարդ: Տարվում են որոնողափրկարարական աշխատանքներ:
Ինդոնեզիայի ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ օդանավում գտնվել է գերատեսչության 20 աշխատակից:
Ուղևորների հարազատները հավաքվել են Պանկալպինանգի օդանավակայանում:
Հիշեցնենք, որ Lion Air ավիաընկերության Boeing 737 MAX 8 օդանավը Ջակարտայի օդանավակայանից մեկնելուց 13 րոպե անց անհետացել էր ռադարների էկրանից, ավելի ուշ հաղորդվել է, որ այն ընկել է ծովը՝ Ճավա կղզու արևմտյան ափերի մոտ: Օդանավն ուղևորվում էր ինդոնեզական Պանկալպինանգ քաղաք:







Debris from Lion Air #610 lies on the surface of waters by the Karawang area.
— TicToc by Bloomberg (@tictoc) October 29, 2018
Indonesia’s disaster agency spokesperson @Sutopo_PN shares a video from tugboats helping with rescue efforts pic.twitter.com/PHZd0bWeu8










