ՌԴ Խաբարովսկի շրջանում ձնաբքից դուրս են բերել 9 մարդու, որից մեկին` մահացած, 2-ին դեռ փնտրում են (թարմացված)
06.54
Փրկարարներին հաջողվել է ձնաբքից կենդանի դուրս բերել ութ մարդու, ևս մեկին, ցավոք, մահացած են գտել: Այդ մասին հայտնել են Խաբարովսկի շրջանի վարչակազմից: 2 հոգու դեռ որոնում են:
05.57
ՌԴ Խաբարովսկի շրջանում ձնաբքի մեջ է մնացել 11 մարդ, չորսին գտել են, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Աղբյուրի փոխանցմամբ` ձնամրրիկը պատուհասել է շահագործվող բաց լեռնահանքում: Սկզբում ձյան մեջ հայտնվել է մեկ մարդ, ավելի ուշ ձյունը ծածկել է նաև նրան փրկելու մեկնած ևս 10 հոգու:
Դեպքի վայրում այժմ որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում, որին մասնակցում են նաև հանքարդյունաբերական ընկերության աշխատակիցները և տեղի բնակիչները` ավելի քան 50 մարդ: Ձյունը փորձում են մաքրել բահերով և բուլդոզերով:
Ձնաբքի մեջ հայտնված մարդկանց պատրաստ է օգնության մեկնել ՌԴ ԱԻՆ Խաբարովսկի շրջանի ավիացիոն փրկարարական կենտրոնի ՄԻ-8 ուղղաթիռը, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով ուղղաթիռը թռնել չի կարողանում:
Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` «Լեռնային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնների խախտում» հոդվածով:










