Սիրավեպ սեքսուալ հաղորդավարուհու հետ, բազմամիլիարդանոց փոխհատուցում կնոջը. ԶԼՄ-ներն ուշագրավ մանրամասներ են ներկայացրել աշխարհի ամենահարուստ մարդու ամուսնալուծության վերաբերյալ

13:33 • 10.01.19

Ամերիկյան Amazon ընկերության հիմնադիր-ղեկավար Ջեֆ Բեզոսը, որը հայտարարել է 25 տարվա կնոջից՝ ՄքՔենզի Բեզոսից բաժանվելու մասին, վերջին ութ ամիսը գաղտնի սիրավեպ է ունեցել ամուսնացած հեռուստահաղորդավարուհու հետ: Այս մասին գրում է Daily Mail-ը՝ նկատելով, որ Բեզոսը հայտարարել է բաժանվելու մասին, քանի որ կանխատեսում էր, որ համացանց կարող են արտահոսել իր ու սիրուհու ինտիմ լուսանկարները:

Պարբերականի տվյալներով՝ աշխարհի ամենահարուստ մարդը համարվող Բեզոսն անցած տարվանից հանդիպում է Լորեն Սանչեսի հետ, որը նախկինում աշխատել է Fox 11 հեռուստաալիքում և ամուսնացած է հոլիվուդյան գործակալ Պատրիկ Ուայթսելի հետ:

 

Բեզոսը ենթադրյալ սիրուհու ու նրա ամուսնու հետ

 

Bezos (right) is seen with Sanchez and her husband Patrick Whitesell in 2016. The couple were said to be friends with Bezos and his wife before Bezos began seeing her on the side

Sanchez (far left) was spotted alongside Bezos at Amazon's Golden Globes party on Sunday (above). Other photos of the couple are set to hit newsstands on Thursday

 

Նշվում է, որ 54-ամյա Բեզոսի ու 49-ամյա Սանչեսի լուսանկարները մամուլում են հայտնվելու այսօր: Մասնավորապես՝ National Enquirer ամսագիրն արդեն հայտարարել է, որ «պատրաստ է ցույց տալ այն, ինչն իսկապես 25 տարվա համատեղ կյանքից հետո բաժանել է Բեզոսին ու ՄքՔենզիին»:

 

Jeff and MacKenzie Bezos are seen together last year. A source close to the couple tells DailyMail.com that they had separated before he began seeing Sanchez

 

Ամսագրի տվյալներով՝ միլիարդատերը, խաբելով կնոջը, սիրուհու հետ էկզոտիկ հանգստավայրեր է մեկնել իր 65 մլն դոլարանոց մասնավոր օդանավով, նրան էրոտիկ հաղորդագրություններ ու սելֆիներ է ուղարկել:

 

Lauren Sanchez is seen in 2012 at the Pussycat Dolls Burlesque Saloon in Las Vegas. The former TV anchor is now a helicopter pilot who owns a company that shoots aerial video

 

Սակայն քաջատեղյակ աղբյուրն այլ տեղեկություն է ներկայացրել՝ նշելով, որ Ջեֆն ու ՄքՔենզին ջանք չեն խնայել ամուսնությունը պահպանելու համար, սակայն դա հնարավոր չի եղել և որ միլիարդատերը սկսել է Սանչեսի հետ հանդիպել միայն կնոջից հեռանալուց հետո:

 

Amazon CEO Jeff Bezos and novelist MacKenzie Bezos have announced they are divorcing, through a joint statement on Wednesday, after 25 years of marriage. Jeff and MacKenzie Bezos are shown in New York City in 2003  The two met in 1992 when Jeff interviewed MacKenzie for a research associate position at an investment firm where he was vice president at the time. The two are pictured at the 2018 Vanity Fair Oscar Party in Beverly Hills, California in March

 

Մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ՝ Սանչեսն ու ամուսինը վերջին ամիսներին միասին չեն ապրում:

 

Sanchez is seen with her husband Patrick Whitesell in 2012. She married the powerful Hollywood talent agent in 2005 and the couple have two children together

 

Ինչ վերաբերում է ամուսնալուծության ֆինանսական կողմին, ապա Bloomberg հանդեսի փոխանցմամբ՝ պաշտոնական ամուսնալուծության արդյունքում ՄքՔենզին կարող է ստանալ 69 մլրդ դոլար ու դառնալ աշխարհում ամենահարուստ կինը:

Ներկայում Ջեֆ Բեզոսը համարվում է աշխարհի ամենահարուստ մարդը, որը, ըստ Bloomberg-ի, ունի 137,2 մլրդ դոլար: 

 

'Though the labels might be different, we remain a family, and we remain cherished friends,' the statement read. Jeff (second from right) and MacKenzie Bezos (third from left) are pictured with their three sons, the oldest of which is Preston, 18 (second from left), and their adopted daughter from China (third from right), attending the premiere of Paramount Pictures' 'Star Trek Beyond' at Embarcadero Marina Park South on July 20, 2016 in San Diego, California

Less than two years ago, Jeff and MacKenzie couldn't keep their hands off of each other as they vacationed in Italy in May of 2017