Փրկարարները Տավուշ գյուղի հարակից ջրամբարից դուրս են բերել ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողի դին

15:37 • 24.02.19

Փետրվարի 24-ին՝ ժամը 14:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան ընկել է Տավուշի մարզի Տավուշ գյուղին հարակից ջրամբարը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ջրամբարից դուրս են բերել քաղաքացու դին:

Ինչպես Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, մահացած քաղաքացին ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող էր:

Հովհաննիսյանը հավելեց, որ ավտովթար է տեղի ունեցել, որի հանգամանքները պարզվում են: 

Tert.am-ի հետ զրույցում Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը հայտնեց, որ ԱԻՆ-ը շարունակում է աշխատանքները՝ պարզելու համար՝ արդյոք մեքենայում այլ մարդիկ չեն եղել: 

Ամալյա Առաքելյան