Քասիմ Ժոմարտ Տոկաևը պաշտոնապես ստանձնել է Ղազախստանի նախագահի պաշտոնը, հայտնի է նաև՝ ուր է տեղափոխվել Նազարբաևը (լուսանկարներ)

10:39 • 20.03.19

Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստի ընթացքում պաշտոնապես ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը:

Ինչպես նշում է nur.kz կայքը, Տոկաևը երդվել է երկրի սահմանադրության վրա՝ ստանձնելով Ղազախստանի նախագահի պաշտոնը:

Այնուհետև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նրան հանձնել է նախագահի հավաստագիրը:

 

Назарбаев ушел в отставку: Касым-Жомарт Токаев вступает в должность президента (онлайн)

«Ղազախստանի Հանրապետությունն իր բոլոր նվաճումների և հաջողությունների, իր սրբազան անկախության համար պարտական է առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, որը ԽՍՀՄ ավերակների վրա ստեղծեց ու գլխավորեց նոր պետություն և, ի հեճուկս վատատեսական կանխատեսումների, այն հաջողության բերեց»,-ասել է նորանշանակ նախագահը:

 

Назарбаев ушел в отставку: Касым-Жомарт Токаев вступает в должность президента (онлайн) 

 

Տոկաևից առաջ խորհրդարանի երկու պալատների առջև ելույթ էր ունեցել լիազորությունները վայր դրած Նուրսուլթան Նազարբաևը:

 

Назарбаев ушел в отставку: Касым-Жомарт Токаев вступает в должность президента (онлайн)

 

ria.ru-ն հավելում է, որ Նազարբաևը նախօրեին ստորագրել էր մարտի 20-ից նախագահական լիազորությունները վայր դնելու մասին հրամանագիրը: Այժմ նա պատրաստվում է իր պաշտոնական նստավայրից տեղափոխվել Ղազախստանի առաջին նախագահի անվան գրադարանի շենք: Այս մասին հայտնել են նրա գրասենյակից:

«Նազարբաև կենտրոն»-ը գտնվում է Աստանայում և կատարում է միաժամանակ գրադարանի, պահոցի, թանգարանի, ինչպես նաև վերլուծական, կրթամշակութային և գիտահետազոտական կենտրոնի գործառույթներ:

 

Image result for Назарбаев-центр