Զոդի կամրջի վրա տեղի ունեցած վթարի հետևանքով կա 6 զոհ, տուժածների թիվը հասել է 13-ի (տեսանյութ, լուսանկարներ, լրացված)

15:57 • 06.07.19

23:22

Ժամը 22:35-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ ժամը 20:45-ի սահմաններում Արարատի ԲԿ է տեղափոխվել ևս 2 տուժած՝ Դ.Ս.-ն (ծնված 2004 թ., գյուղ Երասխ) և Կ.Ն.-ն (ծնված 1998 թ., գյուղ Արմաշ):

Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար (Դ.Ս.-ի մոտ ախտորոշվել է ձախ սրունքի սալջարդ, իսկ Կ.Ն.-ի մոտ` սրտի առիթմիա): Դ. Ս.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:

22:22

21:38-ի տվյալներով, ինչպես հաղորդում է ԱԻՆ-ը, Ն.Ա.-ն  և Ն. Գ.-ն Արարատի ԲԿ-ում են: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Ս.Ա.-ն, Ս.Ի.-ն և Ֆ.Մ.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

Ս.Հ.-ն,  Ծ.Հ.-ն, Գ.Ղ.-ն և Ռ.Հ.-ն տեղափոխվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հ.Ա.-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Ա.Մ.-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Պարզվել է, որ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան սպասարկել է Արարատ-Երասխավան երթուղին: ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենայի վարորդը՝ Վ.Ա.-ն (ծնված 1962 թ.), մահացել է:

21:08

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Ն.Ա.-ն  և Ն. Գ.-ն Արարատի ԲԿ-ում են: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Ս.Ա.-ն, Ս.Ի.-ն և Ֆ.Մ.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

Ս.Հ.-ն,  Ծ.Հ.-ն, Գ.Ղ.-ն և Ռ.Հ.-ն տեղափոխվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հ.Ա.-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Ա.Մ.-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

19:55

Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնից Tert.am-ին հայտնեցին, որ վթարի վայրից 4 քաղաքացի տեղափոխվել է իրենց կենտրոն, այլ տուժածներ ևս տեղափոխվելու են:

18:53

ԱԻն-ից հայտնում են, որ տուժածներից մի քանիսը այնուհետև տեղափոխվել են Երևան քաղաքի այլ ԲԿ-ներ: Տվյալները ճշտվում են:

Ս.Հ.-ն,  Ծ.Հ.-ն, Գ.Ղ.-ն և Ռ.Հ.-ն տեղափոխվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հ.Ա.-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Ա.Մ.-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

18:25

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհերի անունները:

Նախնական տվյալներով՝ զոհերի թիվը 6-ն է, սակայն ներկայացված են 4-ի անունները:

ՃՏՊ-ի հետևանքով մահացել են Ս.Հ.-ն (ծնված 1956 թ., քաղաք Երևան), Գ.Ղ.-ն (ծնված 1991 թ., գյուղ Սուրենավան), Հ.Ա.-ն (ծնված 1973 թ., Վայոց ձորի մարզ) և Ա.-ն (ծնված 1977 թ., քաղաք Արարատ):

18:14

Արտակարգ իրավիճակների նախարարությունը նեկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:

ՃՏՊ-ի հետևանքով տուժածներն են՝

Սողոմոն Հակոբյան (ծնված 1956 թ., քաղաք Երևան),

Ծաղիկ Հակոբյան (ծնված 1999 թ., գյուղ Երասխ),

Գագիկ Ղուկասյան (ծնված 1991 թ., գյուղ Սուրենավան),

Հրանուշ Արզումանյան (ծնված 1973 թ., քաղաք Վայք),

Նկուրյան Անդրանիկ (ծնված 1977 թ., քաղաք Արարատ),

Սարիկ Ասլանյան (ծնված 1996 թ., քաղաք Արարատ),

Նարե Գրիգորայան (7 տարեկան, քաղաք Վայք),

Սլավիկ Իշխանյան(ծնված 1953 թ., քաղաք Երևան),

Ռուզաննա Հակոբյան (ծնված 1984 թ., գյուղ Երասխ),

Արսեն Միքայելյան (ծնված 2006 թ., քաղաք Արարատ),

Ֆելիքս Մելոյան (ծնված 2007 թ., գյուղ Սուրենավան):

17:55

Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

17:53

Դեպքի վայրում աշխատանքներ են կատարում փրկարար ծառայության, ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները, դեպքի վայրում է նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը, ով Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ վթարի հետևանքով կա վեց զոհ:

«Տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար Երևան –Երասխ ճանապարհի 54 կմ-ին, նախնական տվյալներով՝ կա 6 զոհ, 9-ը վիրավոր: Այս պահին այդքանն է հայտնի: Թե ինչու է առաջացել հրդեհն, այս պահին որևէ վարկած չենք կարող ասել, բայց վթարից անմիջապես հետո հրդեհ է բռնկվել»,-ասաց Կարապետյանը:

17:42

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ըստ նախնական տվյալների՝ կան 6 զոհ և 11 տուժած:


17:00

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդում են, որ ըստ նախնական տվյալների՝ կան 5 զոհ և 9 տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

15:57

Հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա: Ըստ նախնական տվյալների՝ կան զոհեր և տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արարատի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «ГАЗель» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը 1 մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, և այնտեղ հայտնաբերել են այս պահի դրությամբ 5 մոխրացած դի։

Ոստիկանները ու քննիչներ պարզում են նաև, արդյոք «Գազելի» մեջ, բացի 5 հոգուց, այլ քաղաքացիներ էլ են եղել։ 

Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, 9 վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել մարզի ոստիկանապետ Ա․Գասպարյանը, ՃՈ վաշտի հրամատար Վ․ էվինյանն ու դասակի հրամանատար Կ․ Հարությունյանը։



 

Զոդի կամրջի վրա տեղի ունեցած վթարի հետևանքով կա 6 զոհ, տուժածների թիվը հասել է 13-ի (տեսանյութ, լուսանկարներ, լրացված)