Խալկիդիկիում ուժեղ փոթորիկը վեց զբոսաշրջիկի կյանք է խլել (լուսանկարներ)

13:24 • 11.07.19

Հունաստանի Խալկիդիկի շրջանում անձրևով և կարկուտով ուղեկցվող ուժեղ փոթորկի հետևանքով 6 զբոսաշրջիկ է մահացել, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել, հաղորդում է Reuters գործակալությունը:

Ոստիկանության տվյալներով՝ զոհերի թվում են Չեխիայից, Ռումինիայից և Ռուսաստանից զբոսաշրջիկներ:

Չեխ տարեց զույգը մահացել է, երբ ուժեղ քամին քշել է նրանց թրեյլերը, իսկ Ռումինիայի քաղաքացիներ մի կին և 8-ամյա տղա մահացել են Նեա Պլայա քաղաքում ռեստորանի տանիքի փլուզման հետևանքով:

ՌԴ 2 քաղաքացիներ՝ հայր և որդի, մահացել են Նեա Պոտիդեյա քաղաքի հյուրանոցից ոչ հեռու՝ ծառի տապալման հետևանքով:

Աղետի հետևանքով տուժել է 70 մարդ: Նրանց մեծ մասը տարբեր աստիճանի կոտրվածքներ է ստացել և բուժօգնություն է ստանում հիվանդանոցներում:

Աղբյուրի հաղորդմամբ՝  հուլիսի 7-ի ընտրություններում հաղթելուց հետո վարչապետ դարձած Կիրիակոս Միցոտակիսը չեղյալ է հայտարարել իր հանդիպումները և մշտապես տեղեկացվում է իրավիճակի մասին:

«Առաջիկա օրերին բոլոր վնասները կվերականգնվեն»,- դեպքի վայրից լրագրողներին ասել է Հունաստանի քաղաքացիական պաշտպանության նախարար Միխալիս Խրիսոխոիդիսը՝ հավելելով, որ Հունաստանը «սգում է զոհերի մահը»:

Картинки по запросу Fierce storms hit Greece killing six foreign nationals