Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևի տան մոտ հրդեհ է բռնկվել. շարունակվող բախումների հետևաքնով կա 1 զոհ և տասնյակ վիրավորներ (տեսանյութ)

00:13 • 08.08.19
Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևի տան մոտ հրդեհ է բռնկվել. շարունակվող բախումների հետևաքնով կա 1 զոհ և տասնյակ վիրավորներ (տեսանյութ)

Ղրղզստանում շարունակվում են բախումները երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի՝ Կոշ Տայ գյուղում գտնվող տան մոտակայքում՝ նրա կողմնակիցների և հատուկ ջոկատայինների միջև:

Ինչպես հաղորդում է Интерфакс գործակալությունը, բախումների հետևանքով հատուկ ջոկատայիններից մեկը զոհվել է: Վերջին տվյալների համաձայն՝ վիրավորների թիվը հասել է 36-ի:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ Աթամբաևի տան մոտակայքում հրդեհ է բռնկվել, կրակոցներ են լսվում:

Ժամեր առաջ հատուկջոկատայինները փորձել են ձերբակալել Աթամբաևին, սակայն դա նրանց չի հաջողվել, ինչից հետո վերջիններս երկրորդ գրոհն են սկսել:  

Հաղորդվում է, որ երկրի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը մտադիր է հինգշաբթի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ անցկացնել: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աթամբաևին ցանկանում են ձերբակալել հարցաքննության ներկայանալու ծանուցումներն անտեսելու համար:  

Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևի տան մոտ հրդեհ է բռնկվել. շարունակվող բախումների հետևաքնով կա 1 զոհ և տասնյակ վիրավորներ (տեսանյութ)