Բահամյան կղզիներին պատուհասած «Դորիան» փոթորկի ավերածությունները՝ տեսաշարով ու ֆոտոշարով (տեսանյութեր, լուսանկարներ)

13:01 • 05.09.19

Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է Բահամյան կղզիներին պատուհասած «Դորիան» փոթորկի ավերածությունները պատկերող նոր լուսանկարներ՝ ավերված տներ, շրջված ու ջարդուփշուր եղած մեքենաներ։ 

«Դորիան»-ը հարվածել էր Աբակո կղզուն կիրակի օրը՝ հասնելով մինչև ամենավտանգավոր՝ 5-րդ մակարդակին, այնուհետև ուղևորվել էր Մեծ Բահամա կղզի՝ հասնելով վտանգավորության սանդղակի 4-րդ մակարդակին՝ թողնելով այդ տարածքներն ավերածության մեջ։ 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Մարկ Լոուքոքը հայտնել է, որ ներկայում մոտ 70 000 մարդ անհապաղ օգնության կարիք ունի։ Լոուքոքն ասել է, որ կենսական նշանակության՝ ջրի, սննդի, ծածկի և կացարանների կարիք է զգացվում։ Նա նաև տեղեկացրել է Բահամյան կղզիների վարչապետ Հուբերթ Մինիսին առ այն, որ ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամից 1 մլն ԱՄՆ դոլար կտրամադրվի՝ առաջացած աղետալի իրավիճակի հաղթահարման համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս իր ցավակցությունն է հայտնել և հայտարարել, որ ԱՄՆ-ն Բահամյան կղզիների բնակչությանն անհրաժեշտ աջակցություն կտրամադրի։

Հիշեցնենք, որ փոթորկի զոհերի թիվը հասել է 20-ի:

 

An aerial view of damage caused by Hurricane Dorian on the Bahamian Island of Great Abaco, at least 20 people have died and extensive damage has been done

A relief effort is now underway in the Bahamas following the deaths of at least 20 people and the devastation of whole communities

Dorian hit the Abaco islands as a catastrophic Category 5 storm on Sunday and then lashed Grand Bahama for a day and a half as a Category 4 storm, leaving widespread devastation. Pictured: A home in Freeport barely remains standing as rubble surrounds it

Cars were ruined by the Hurricane, pictured, damage of the aftermath in he Great Abaco island town of Marsh Harbour

Hundreds of cars were smashed to pieces by the Category 4 Hurricane which flattened entire communities and took the life of at least 20 people