«Նա խուսափում էր մեծահասակների ընկերակցությունից». Էլթոն Ջոնն իր ինքնակենսագրականում Մայքլ Ջեքսոնին «հոգեպես անհավասարակշիռ» է անվանել

15:00 • 14.10.19

Համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտ Էլթոն Ջոնն իր նոր ինքնակենսագրական գրքում «փոփի արքա» Մայքլ Ջեքսոնին «հոգեպես անհավասարակշիռ» է անվանել, գրում է Daily Mail-ը:

72-ամյա բրիտանացի երգիչը, ինչպես գրում է աղբյուրը, իր կարիերայի վաղ շրջանում ընկերական հարաբերություններ էր հաստատել Մայքլ Ջեքսոնի հետ, սակայն միայն այժմ է խոստովանում, որ տարիների ընթացքում Ջեքսոնը «մեկուսացել է ամբողջ աշխարհից»:

«Մայքլին ճանաչում էի, երբ նա դեռ 13 կամ 14 տարեկան էր…պաշտելի երեխա էր»,- գրել է Էլթոնը և հավելել, որ տարիների ընթացքում նա մեկուսանում էր ամբողջ աշխարհից, ինչպես Էլվիս Փրեսլին:

«Աստված գիտե՝ ինչ էր կատարվում նրա գլխում և ինչ թմրանյութեր էր նա օգտագործում, բայց հաջորդող տարիներին ամեն անգամ նրան տեսնելիս մտածում էի, որ խեղճ տղան լիովին կորցրել է իր փայլը»,- գրել է Էլթոն Ջոնը և հավելել. «Նա բառիս բուն իմաստով հոգեպես անհավասարակշիռ վիճակում էր գտնվում»:

72-ամյա երաժիշտն իր ինքնակենսագրականում իր տանը կազմակերպված երեկույթներից մի դրվագ է վերհիշել:

Նրա խոսքով՝ երեկույթի ժամանակ Ջեքսոնն անհետացել էր բոլորի տեսադաշտից, և երկար որոնումներից հետո նրան ի վերջո գտել են տան աշխատակցուհու որդու հետ խաղալիս:

«Նա խուսափում էր մեծահասակների ընկերակցությունից»,- գրել է երաժիշտը:

Վերջերս հանգուցյալ աստղը մանկապղծության մեղադրանքների թիրախում էր հայտնվել: Ամիսներ առաջ ներկայացվել է Leaving Neverland վավերագրական ֆիլմը, որում Ուեյդ Ռոբսոնն ու Ջեյմս Սեյֆչաքը պատմել են՝ ինչպես են երեխա ժամանակ Ջեքսոնի կողմից տևական ժամանակ սեռական բռնության ենթարկվել: Տուժածներն այնպիսի սկանդալային մանրամասներ են պատմել, որ Ջեքսոնի դեմ որոշ երկրներում և քաղաքներում բոյկոտի արշավ է սկսվել:

Ջեքսոնը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին:

 

Memoir: Sir Elton John has branded late pop superstar Michael Jackson 'mentally ill' and 'disturbing to be around' in his new memoir, Me. Pictured together in 1978

Concerns: Elton, 72, developed a friendly relationship with Michael early on in his career, but has now admitted that over the years, he became concerned about the star's reclusive ways [pictured in Los Angeles on Sunday night]

Strong words: Elton said of Michael, 'I don’t mean that in the light-hearted way. He was genuinely mentally ill, a disturbing person to be around'

Tragic end: Michael suddenly of an overdose of sedatives administered by his personal physician, Conard Murray, in 2009. Pictured in 1990

Anticipated tome: The star makes a series of sensational revelations in his anticipated memoir

«Նա խուսափում էր մեծահասակների ընկերակցությունից». Էլթոն Ջոնն իր ինքնակենսագրականում Մայքլ Ջեքսոնին «հոգեպես անհավասարակշիռ» է անվանել